Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռուսական «Պոբեդա»-ի օդանավի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից: ««Պոբեդա»-ն հերքում է Գյումրի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը: Գյումրի հետթռիչքային պոչամասի վնասվածք է հայտնաբերվել: Վազքուղուն պոչամասի հպվելը տեղի է ունեցել երկրորդ շրջանը կատարելիս: Այսպիսով, կոշտ վայրէջքի մասին լրատվամիջոցների տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ուղևորափոխադրողի հաղորդագրությունում: Ավիաընկերությունում նշել են նաև, որ պահուստային օդանավն արդեն Գյումրի է մեկնել՝ հետադարձ չվերթի ուղևորներին սպասարկելու համար:
Ավելի վաղ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ «օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս հետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով ինքնաթիռի պոչամասը վնասվել է:
Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով»: