Արցախում օգոստոսի 19-ին ժամը 05:20-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի 3ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում, բնակարանում վիճաբանություն է առաջացել նույն շենքի բնակիչներ, ամուսիններ՝ 1967թ.ծնված Ա. Հ-ի եւ 1969թ.ծնված Ն. Հ-ի միջեւ, որին միջամտել են վերջիներիս զավակները՝ 1999թ.ծնված Ա. Հ-ն եւ 2002թ.ծնված Ա. Հ-ն:
Վիճաբանության ժամանակ Ա. Հ-ն խոհանոցային դանակով տան անդամների հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել, դանակով վնասել կնոջ՝ Ն. Հ-ի կրծքավանդակը, այնուհետեւ ձեռքով հարվածներ հասցրել երեխաներին:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: