Բակո Սահակյանն իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է. ինչու Արայիկ Հարությունյանը հարմար չէ այդ դերի համար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը արդեն մեկ տարի նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է եւ այդ ընթացքում մի քանի թեկնածու է փոխել: Թվում էր, թե Սահակյանի համար ամենահարմար թեկնածուն պետք է լիներ իր ներկայիս խորհրդական Արայիկ Հարությունյանը, ով Սահակյանի նախագահության ընթացքում 10 տարի վարչապետ է աշխատել, իսկ մեկ տարի՝ պետնախարար:

Բայց Սահակյանը փնտրում է ոչ թե սոսկ իրավահաջորդի, ով կփոխարինի իրեն, այլ դրածոյի, այսպես կոչված՝ մարիոնետի: Արայիկ Հարությունյանն այդ դերի համար հարմար չէ, որովհետեւ ունի սեփական թիմ եւ քաղաքական հենարան եւ բացի այդ՝ ֆինանսական սեփական ռեսուրսներ ինքնուրույն գործելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս