ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ լուր ուղևորափոխադրում իրականցողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունվարի 1-ից երթուղու սպասարկման համար նախատեսված տարեկան պետական տուրքը կհանվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է խրախուսել այն փոխադրողներին, որոնք կցանկանան սպասարկել փոքր ուղեւորահոսք ունեցող ոչ շահավետ ներմարզային երթուղիները: Եւ այդ նպատակով նախատեսվում է թեթեւացնել նրանց հարկային բեռը՝ հանելով երթուղու սպասարկման համար նախատեսված տարեկան պետական տուրքը:

Ինչպես հայտնի է`ներկայումս Հայաստանում ոչ բոլոր համայնքներն են ապահովված ընդհանուր օգտագործման տրանսպորտային փոխադրումներով: Պատճառը` երթուղիների ոչ շահութաբերությունն է: Բացի այս, երթուղիների համար հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով: Ներկայումս շուրջ 200 համայնքներ չունեն տրանսպորտային սպասարկում:

Ս.Հ.




Լրահոս