«Շտապի՛ր նվիրել բարություն» խորագրով բարեգործական միջոցառման շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։
«ԳեոՊրոՄայնինգ»-ը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ երեխաների համար պատրաստել էր տոնական ներկայացում՝ անիմատորների, սիրելի Դիսնեյի ֆիլմերի հերոսների մասնակցությամբ և, ինչպես սպասվում էր, ներկայացման ընթացքում բարին հաղթեց չարին՝ պարգևելով երեխաներին ուրախ տրամադրություն։ Ընկերությունը նաև երեխաներին հանձնեց նվերներ։
Այս ամենից զատ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը բուժհիմնարկին տրամադրել է ֆինանսական օգնություն՝ հաստատության ընթացիկ գործունեությանը օժանդակելու նպատակով։
«Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաները ստանում են անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները։ Մեր երկրում օգտագործվում են քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներ։ Մենք հավատում ենք, որ մեր երեխաները ունեն ցանկություն ու կամք՝ հիվանդությունները հաղթահարելու համար, իսկ մենք, մեր կողմից պատրաստ ենք նրանց ջերմացնել ու փարատել մեր ուշադրությամբ։
Ծանր հիվանդությամբ տառապող երեխաները, որոնք ապրում են այն համայնքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է իր գործունեությունը, /ք․Արարատ, գ․Արարատ, ք․Վարդենիս, Գեղամասար/, նրանց թիվը մոտավորապես հասնում է 100-ի և բոլորն էլ գտնվում են մեր ընկերության ուշադրության կենտրոնում։ 10 տարի շարունակ մենք մշտական կապի մեջ ենք նրանց և նրանց ընտանիքների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն։
Ամենադժվար փորձություններից մեկը, որ մենք հաղթահարեցինք, կապված էր Արարատ քաղաքի մեկ ընտանիքի պատմության հետ: Եվ այսպես. մոտ երեք ամիս առաջ կատարվեց 15-ամյա աղջնակի ողնաշարի սկավառակների տրասպլանտացիայի վիրահատություն։ Ի ուրախություն մեզ, նա այժմ լիովին առողջ է և այսօր ներկա է մեր միջոցառմանը։ Նա պատրաստ է իր բարությունը փոխանցել բախտակից մյուս երեխաներին»,- ասաց ընկերության Արտաքին քաղաքականության և սոցիալական պատասխանատվության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։
Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։