ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում oգոստոսի 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 26-30-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: