ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու Արճիշի ճանապարհը փակած երեխաների լուսանկարը հրապարակել:
«Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։
Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։ Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։ Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը։ Դուք եք տերը մեր երկրի»։
«Բնակիչներն արդեն երկու ամիս է` կանգնած են այս խնդրի առաջ: Երաշտի պատճառով աղբյուրները ցամաքել են, և համայնք ջուր չի մտնում»: Այս մասին ArmLur.am-ի հեը զրույցում ասաց Այրումի տարածաշրջանի ղեկավար Արայիկ Պարանյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով` այս պահին Արճիսի համայնքում են գտնվում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Վեոլիա ջրի» ներկայացուցիչները:
«Հարցը քննարկվում է նաև կառավարությունում, որպեսզի ջրի հարցը լուծվի»,-նշեց նա:
Վերջինս հավելեց, որ այս պահի դրությամբ ճանապարհները բաց են և ակցիան դադարեցված է:
Լիդա Եղիազարյան