«1000 դրամների» հիմնադրամը հատուցում է տրամադրել 11 զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Հատուցումների անվանական ցանկը՝ այստեղ:




Լրահոս