«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել փորձառու սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Միլկովիչը հանդես է եկել պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», երկու մրցաշրջան և ավելի քանի 50 հանդիպում է անցկացրել ռուսական Պրեմիեր լիգայում Պերմի «Ամկարի» կազմում: Նախորդ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը 17 խաղի է մասնակցել «Մեձ» թիմում լեհական Էկստրակլասայում:
Ալեքսանդր Միլկովիչը ներկայացրել է Սերբիայի Մ-19 և Մ-21 հավաքականները:
Էդմոն Մարտիրոսյան