Սերգո Կարապետյանի որդուց «հայտնիները» փող են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին պատկանող ընկերությունը հայտնվել է դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 22-ին «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ն դիմել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` հայց ներկայացնելով ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդու՝ Վաչագան Կարապետյանին պատկանող «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի դեմ` պահանջելով 4 միլիոն 256 հազար 500 դրամ:

Նշենք, որ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի 60 տոկոս բաժնետերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է` Լեւոն Քոչարյանը: Սակայն նկատենք, որ նախկին նախարարի որդու ընկերության հետ ֆինանսական խնդիր միայն «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն չունի: ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն եւս դիմել է դատարան եւ նախկին նախարարի որդուց պահանջում է 2 միլիոն 515 հազար դրամ:




Լրահոս