ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը որդին անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվեց Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացված դատական հայցից: Ինչպես հայտնի է 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին:
Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել:
Մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա.ՙ Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում է ներկայացրել: Կառույցի որոշակի մաս իր հողատարածքի վրա է կառուցվել: Պարոն Խաչատրյանն ու Յուրի Խաչատուրովը հարեւաններ են եղել: Իրենք իրար լավ ճանաչում են: Դա եղել է փոխհամաձայնության, պայմանավորվածության արդյունքում: Պայմանավորվածության մանրամասներին, անկեղծ ասած, չեմ տիրապետում: Ապօրինության մասին խոսք չի կարող լինել: Քանի որ հիմա Յուրի Խաչատուրովը կարծես այստեղ չէ, Սուրիկ Խաչատրյանն էլ արտերկրում է, նրանք պիտի հանդիպեն, որ որոշում կայացնեն՚:
Սակայն Խաչատուրովի փաստաբանը, ասել էր հակառակը: Եվ ահա միգուցե սպասվող հանդիպումը կայացել է եւ եւ շուրջ 9 ամիս անց Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը ՙփոշմանել՚ է : Մեզ հայտնի դարձավ, որ նրա պաշտպանները 2019թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հրաժարվել են ներկայացրած հայցից և խնդրել են կարճել քաղաքացիական գործի վարույթը: Արդյունքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյան հուլիսի 31-ի որոշում կայացրել եւ կարճել է գործը: