Սիչովն ու Օզբիլիսը կտեղափոխվեն «Փյունիկ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Sport24-ին տված հարցազրույցում նշել է, որ երեւանյան ակումբը պայմանագիր կկնքի Դմիտրի Սիչովի եւ Արաս Օզբիլիսի հետ.«Սիչովը արդեն շատ լավ է մարզվում: Մենք նրան կհայտավորենք առաջնությանը եւ կտեսնենք, թե ինչ մարզավիճակ կունենա: Արաս Օզբիլիսը շատ լավ ձեռքբերում է: Երկար ժամանակ է` հետեւում ենք նրան, ուրախ ենք, որ նա խաղալու է մեր թիմում»,-ասել է Տարխնովը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս