Գյուղապետարանի աշխատանքը՝ կաթվածահար վիճակում. ինչպես կլուծվի խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Ծիածանի գյուղապետարանի աշխատանքը տեւական ժամանակ է, ինչ կաթվածահար է: Պատճառը ավագանու անդամների հրաժարականներն են: Նշենք, որ համայնքի ավագանու թվով 5 անդամներն (օրենքով նախատեսված 5-ից) ընտրվել էին 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծիածան գյուղի ավագանու անդամներից Անի Մելիքյանի լիազորությունները դադարեցվել են 2017 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ Էդգար Եգորյանինը` անցած տարվա նոյեմբերի 5-ին:

Իսկ, ահա, ավագանու մյուս անդամ Աշոտ Նիկողոսյանը օգոստոսի 1-ին է հրաժարականի դիմում ներկայացրել, որի լիազորությունները դադարեցվելու հանգամանքով պայմանավորված էլ անհնարին է դարձել Ծիածանի ավագանու նիստերի հետագա անցկացումը: Այս խնդիրը լուծելու նպատակով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է այս համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել դեկտեմբերի 8-ին:




Լրահոս