Թուրքական բանակի ստորաբաժանումները և նրանց կողմից մարտնչող զորամիավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող 20 բնակավայրում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով արաբական հեռուստաալիքին, թուրքական ավիացիան եւ հրետանին ինտենսիվ հարվածներ են հասցնում Ռաս ալ Այն սահմանային քաղաքի ուղղությամբ, որտեղ պատսպարվում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի կազմում ընդգրկված քրդական «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» զորամիավորման մարտիկները:
Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմարշավ են սկսել հոկտեմբերի 9-ին, որից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ բոլոր երկրները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել ռազմարշավը: