Սիրիայի հյուսիսում ավելի քան 300․000 մարդ Թուրքիայի հարձակման հետևանքով լքել է իր տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խումբը» արձանագրել է, որ երկրի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմագործողության պատճառով արդեն ավելի քան 300․000 մարդ հարկադրաբար լքել է իր տունը. գրում է ermenihaber-ը:

Լոնդոնում տեղակայված դիտորդական խմբի տվյալներով՝ մեծ թվով մարդիկ են հեռացել իրենց տներից հատկապես Թել Աբյադ, Քոբանի և Հասակե շրջաններից։

Աղբյուրի համաձայն՝ տեղահանվածների մի մասը տեղափոխվել է համեմատաբար ավելի ապահով վայրերում բնակվող իրենց հարազատների մոտ։ Շուրջ 40 դպրոց վերածվել է ապաստարանի, որտեղ պատսպարվել են մեծաթիվ մարդիկ:

 




Լրահոս