«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կատարի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Գ. Ղարիբջանյանը հայտարարագրել է առանձնատուն, հողամաս, ավտոտնակ, երկու բնակարան և հասարակական նշանակության շինություն:
Հայտարարագրված է նաև «BMW 740 LI» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 78317 ԱՄՆ դոլար:
Դեսպանը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 5 թանկարժեք գույք, որոնցից երեքը գեղանկար է, երկուսը՝ գեղաքանդակ:
Գեղամ Ղարիբջանյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 100 000 ՀՀ դրամ և 14 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 7 258 264 ՀՀ դրամ, որից 216 640 ՀՀ դրամը գոյացել է կենսաթոշակից, 1 906 525 ՀՀ դրամը տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից:
Վարձակալության դիմաց ստացած եկամուտը կազմել է 3 600 000 ՀՀ դրամ, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 1 535 099 ՀՀ դրամ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում