Հայ մոդելների ձեռքբերումները Դուբայում. պատվիրակությունը վերադարձավ Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-19-ը Դուբայում տեղի ունեցած Junior model International մոդելային եւ մշակութային միջազգային մրցույթից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է մեծ ձեռքբերումներով: Միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացնում էր  Սանտա Լ նորաձևության թատրոնի 6 սաները՝ պրոդյուսեր եւ այդ մրցույթի ժյուրիի անդամ եւ Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սուսաննա Բուդաղյանի գլխավորությամբ։

Մրցութային օրերի ընթացքում Հայաստանը ներկայացնող Լյուսի Աբրահամյանը, Ջեսիկա Գևորգյանը, Անի Թարջիմանյանը, Իռեն Շահրամանյանը, Սուսաննա Հովհաննիսյանը եւ Սուսաննա Պողոսյանը հանդես եկան  մի քանի փուլերով։ 14 երկրից մրցույթի 50-ից ավելի մասնակիցները  տարբեր օրերին ցուցադրեցին իրենց հմտությունները անգլերեն լեզվով ինքնաներկայացման փուլում,  ազգային տարազով եւ ցուցադրեցին  իրենց տաղանդը՝ երգի, պարի, մարմնամարզության կամ ակրոբատիկայի ոլորտում։ Իսկ ահա մրցութային օրվա վերջում մասնակիցները հանդես եկան տոնական զգեստով՝ ցուցադրելով իրենց տաղանդն արդեն մոդելային ասպարեզում։

Եվ ահա, մրցութային մի քանի փուլերի ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ունի հետևյալ ձեռքբերումները.

Անի Թարջիմանյան` «Future of JMI», «Մրցույթի ապագա»

Իռեն Շահրամանյան` «Princess of Eurasia», «Եվրասիայի թագուհի»

Սուսաննա Հովհաննիսյան` «Junior model international 2019 Brand Ambassador-Armenia» («Հայաստանը որպես բրենդ լավագույնս ներկայացրած») և  նաեւ JMI Best Photogenic («Ամենաֆոտոգենիկը»)

Ջեսիկա Գևորգյան`  Princess կատեգորիայում 2-րդ հորիզոնական

Լյուսի Աբրահամյան` Toddler կատեգորիայում արժանացավ Գրան Պրի մրցանակին եւ նաեւ «Լավագույն քայլ» անվանակարգին

Սուսաննա Պողոսյան` Pre-Teen կատեգորիայում արժանացավ Գրան Պրի մրցանակին

Այսպիսով, միջազգային մրցույթից Հայաստանը ներկայացրած 6 մասնակիցներն էլ վերադարձել են մրցանակներով` բարձր պահելով Հայաստանի պատիվը:

 

 




Լրահոս