2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ Պն պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության եւ ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն:

Ա. Խաչատրյանը, ձեւացնելով, թե, իբր, վերադասների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հ.Խաչատրյանին նշված կենտրոն տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, ասել է, թե անհրաժեշտ է նրանց փոխանցել խոշոր չափերի` 965.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար: Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին նախ փոխանցել է 868.626 ՀՀ դրամին համարժեք 1800 ԱՄՆ դոլարը, իսկ 96.514 ՀՀ դրամին համարժեք 200 դոլարը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին փոխանցել է միջնորդի` Ա. Մովսիսյանի միջոցով, այդկերպ խաբեության եղանակով կաշառք է ստացել եւ դրդել խոշոր չափի կաշառք տալու փորձին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս