Ինչո՞ւ ուժային կառույցների ղեկավարները ներկա չէին քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի միջոցառմանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում երեկ կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի եւ քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ եւ պարգեւատրումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Ուշագրավ էր, որ ուժային կառույցների ղեկավարներից ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկա չէին, նրանց տաեղակալներն էին եկել:

Եւս մեկ կարեւոր հանգամանք. Արդարադատության նախարարության եւ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը միջոցառմանը չէին հրավիրել ո՛չ ՀՀ արդարադատության նախկին նախարարներին եւ ո՛չ էլ քրեակատարողական ծառայության նախկին պետերին: Ներկաներից շատերը խոսում էին այն մասին, թե, ամեն դեպքում, նախկինները եւս բարդ ճանապարհ են անցել եւ նրանց չհրավիրելը այդքան էլ ճիշտ չէր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս