Հայաստանից ավտոմեքենաների արտահանման ծավալները ավելացել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով` Հայաստանից ավտոմեքենաների արտահանման ծավալները ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում մեր հանրապետությունից արտահանվել է 474 հատ ավտոմեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը կազմել է 200 հատ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ ավտոմքենա ՀՀ-ից արտահանվել է Բելգիա 2 հատ, Վրաստան՝ 84, Թուրքիա՝ 2 հատ, Չինաստան՝ 75 հատ: Բայց ավտոմեքենաների հիմնական մասն արտահանվել է Ռուսաստան՝ 283 հատ: Սակայն նկատենք նաեւ, որ դեպի Գերմանիա անցած տարվա առաջին կիսամյակում արտահանվել է թվով 15, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 մարդատար ավտոմեքենա այն դեպքում, երբ շատերը Գերմանիայից են ավտոմեքենա ներկրում Հայաստան. չէ՞ որ ավտոմեքենա արտադրող հայտնի եւ խոշոր ընկերությունները Գերմանիայում են: Մյուս կողմից` նկատենք, որ 2019-ի առաջին կիսամյակում Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել, քան 2018-ի նույն ժամանակահատվածում. այսպես, պաշտոնական տվյալներով` 2019-ի 6 ամիսներին ներկրվել է 53 հազար 21 հատ, իսկ 2018-ի առաջին կիսամյակում` 26 հազար 41 հատ ավտոմեքենա: Սա դեռ, արձանագրենք, առաջին կիսամյակի տվյալներն են. բնականաբար, վերջին ամիսներին այս թվերը ավելացել են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս