Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Նահապետյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

Արտակ Նահապետյանը նախկինում զբաղեցրել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

Նա այդ պաշտոնն ստանձնել էր Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանի՝ պաշտպանության փոխնախարար աշխատելու տարիներին Նահապետյանը աշխատել է ՊՆ-ում եւ մշտապես համարվել է նրա հավատարիմ կադրերից:

Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, նախարար Ֆելիքս Ցոլակյանը միշտ ծանր է տարել, որ նման առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում, եւ մշտապես ձգտել է ազատվել նրանից…

Եվ քանի որ «նոր Հայաստանում» իշխանավորների բոլոր երազանքներն իրականանում են, Ցոլակյանն էլ ի վերջո հասավ իր նպատակին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս