Հոկտեմբերի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:10-ի սահմաններում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել էր տանտիրուհու` 64-ամյա Ց. Բ.-ի դին:
Դեպքից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները:
2019թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը` պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Կազմվել է քննչական պլան:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել` առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները բացահայտել են, որ ամբողջ տունը ենթադրյալ հանցագործները տակնուվրա են արել`ըստամենայնի ցանկանալով կնոջը սպանելուց հետո գողություն կատարել, եւ իրավապահները երեկամբողջ օրվա ընթացքում քննություն են կատարել` հասկանալու համար, թե բնակարանից գողություն եղել է, թե ոչ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած սպանության քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները հարցաքննել են սպանված 64-ամյա կնոջ ամուսնուն, որը ուշագրավ ցուցմունք է տվել: Մասնավորապես, ամուսինը իրավապահներին հայտնել է, որ այդ օրը տանն են եղել, հետո ինքը որոշել է տնից դուրս գալ, գնալ ընկերների հետ հանդիպման, գնացել է ու երբ երեկոյան վերադարձել է տուն, տեսել է կնոջը սպանված, իսկ տունն էլ տակնուվրա արած:
Արդյոք 64-ամյա կնոջը սպանել են գողություն կատարելու նպատակո՞վ, թե՞ մեկ այլ անձ նրանից վերժխնդիր է եղել. իրավապահները փորձում են կատարվածը բացահայտել:
Քնար Մանուկյան