Հարցաքննությունների շարք ՀՔԾ-ում. ովքեր են հարցաքննվել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ հասարակության շրջանում շարունակվում են բուռն քննարկումները այն մասին, թե ինչպես են ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործիքննությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, թե քրեական գործովոր պաշտոնատար անձանց են հարցաքննել եւ ում են պատրաստվում հարցաքննել:

Նախ` պաշտոնապես

ԸստՀՔԾ-ի` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանություն յուրացնելը,եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքի համար:ԸստՀՔԾ-ի` Բաբայանը 2018 թվականին օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Նախաքննական մարմնի տվյալներով`2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Նախաքննական մարմնի ներկայացմամբ` Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:

Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել եւ աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել եւ հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչեւ Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը` 2018 թվականի մարտի 20-ը հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության`ուժի մեջ մտնելը` 2018 թվականի ապրիլի 9-ը գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել…..:

Արդյունքում, իրավապահների ներկայացմամբ` Արսեն Բաբայանը պայմաններ` կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իրհերթինհիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Ո՞վ եւ ի՞նչ հայտնեց

Ըստ էության, այս քրեական գործիհիմքը կայանում է նրանում, որ Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին է մուտք եղել ԱԺ, մինչդեռ, ըստ իրավապահների, այն խեղաթյուրել են եւ ներկայացրել են մարտի 2-ին, որ կարողանան առաջ տանել իրենց ցանկալի թեկնածուին:

Իսկ հիմա ամենակարեւորի մասին. դատելով իրավիճակից` իրավապահները չէին կարող այս պատմությունը իմանալ կամ բացահայտել, եթե չլիներ ամենագլխավոր հիմքը, կոնկրետ իրավապահներին կատարվածի մասին տեղյակ պահող եւ ցուցմունքտվող անձը: Իսկ ո՞վ է եղել նա: Այսպիսով, իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն` ՀՔԾ քննիչներին կոնկրետ կատարվածի մասին ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետ Ռուզաննա Արզումանյանը:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն` Ռուզաննա Արզումանյանի ցուցմունքիցհետո իրավապահները ԱԺ ընդհանուր բաժնի համակարգիչների, մասնավորապես«Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված դիմումների մասով քննություն են իրականացրել, ստուգել են «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգի մուտքերնու ելքերը: Ասել է թե` այս հանգամանքով փորձել են ստուգել ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետիկողմից տրված ցուցմունքներիիսկությունը` արդյոք այն արժանահավատ է, թե ոչ:

Ի դեպ, Ռուզաննա Արզումանյանը, լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, որ «աջակցել» է իրավապահներին, ասել էր.«Որեւէ բանից տեղեկություն չունեմ, ես թոշակի եմ անցել, որեւէ տեղեկություն չունեմ, ես լսեցի, նայեցի հեռուստացույցով եւ հեռուստացույցից եմ իմացել»:

Հարցաքննել են աշխատակազմի ղեկավարին

Սակայն իրավապահների կողմից կատարված գործողությունները ասքանով չեն ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին եւ կոնկրետ հարցադրումներ արել, թե արդյոք տեղյակ եղել է դիմումի ճակատագրից` երբ եւ ով է տեղյակ եղել, եւ, առհասարակ, ինչ է հայտնի իրեն այդ գործընթացից:

Այսքանով իրավապահները չեն սահմանափակվել. մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները նաեւ հարցաքննել են ԱԺ ներկայիս աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին եւ կոնկրետ հարցադրումներ արել ԱԺ կանոնակարգի մասին, դիմումների ընթացքի եւ կատարվող գործընթացի մասին:

Ի դեպ, քրեական գործի շրջանակներում դեռեւս չի հացաքննվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:Մերտեղեկություններով` նրան ՀՔԾ-ն այսօր կկանչի հարցաքննության:

Քնար Մանուկյան




Լրահոս