![](https://armlur.am/wp-content/uploads/2019/10/72846164_2450709415188022_4304577517253033984_n.jpg)
IPchain հարթակի ներդրումը Հայաստանում այլեւս իրականություն է: Այփիչայն ասոցիացիան կառուցել եւ զարգացնում է միանուն թվային ենթակառուցվածք, որը ներդվեց նաեւ Հայաստանում:
Հարթակի ներդրման առթիվ կազմակերպված շնորհանդեսի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ հարթակի հնարավորություններին: Մասնավորապես, այփիչայն Հայաստան նախագծի իրականացումը՝ ազգային մտավոր սեփականությունը արսդյունավետ կառավարելու եւ գումարի վերածելու երաշխիքն է: Այս համակարգը կստեղծի որակապես նորև պայմաններ մտավոր կապիտալի պաշտպանության համար՝ ստեղծելով նաեւ թվայնացված շուկա, թափանցիկ եւ փոխադարձ վստահելիության դաշտ:
Նախագծի շնորհանդեսի ժամանակ ներկաները եւս կարեւորեցին նման հարթակ ունենալու անհրաժեշտությունը:
Այսպիսով, այփիչեյն հարթակն այլեւս իրականություն է, իսկ մտավոր սեփականությունը՝ պաշտպանված: