Երեք օրից ավելի զորամասը լքած զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Արծրուն Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողի զորամասը լքելուն: Նա, մասնավորապես, նշել է.

«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել զինվորի անհետացման դեպքից:

 




Լրահոս