Պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց, որ իրենք դատապարտում են պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։

Մարուքյանը նշեց, որ իրենք միանգամայն ի վիճակի են հասկանալու նման մոտեցումը, բայց հարցեր են ծագում։ «Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։ Այ թե որն է հարցը»,- ներկայացրեց իրենց մոտեցումը Մարուքյանը։

Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ այդ որոշումը չպետք է ընդունվեր խորհրդարանը շրջանցելով։




Լրահոս