Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետեւանքով փրկարարներից մեկը մահացել է, մյուսը ստացել է այրվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհի շիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվածքներ ստացած մյուս հրշեջը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Այս պահին տուժածին տեղափոխում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ԱԻ նախարար Ֆելիք Ցոլակյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում է:

Մանրամասները կներկայացնենք քիչ անց:




Լրահոս