ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բերդ քաղաքում իրականացվում է 8 բազմաբնակարան շենքի տանիքների(ընդհանուր մակերեսը` 7000 քառակուսի մետր) հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը 69 միլիոն 252 հազար դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 28 միլիոն դրամ:
Բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը փոխվելու է ամբողջությամբ` իր կառուցատարրերով, իսկ մյուս շենքերի դեպքում` փայտե կավարամածը եւ ծածկի թիթեղը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան: Ցինկապատ թիթեղի հաստությունը համապատասխանում է գործող չափանիշներին(0.55 մմ):
Կատարվելու է փայտյա տարրերի մշակում հականեխիչ եւ հակահրդեհային նյութերով: Վերակառուցվելու են անվտանգության ճաղաշարերը։ Ներկա պահին բազմաբնակարան շենքերից 3-ի տանիքների հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Ոսկան Սարսգյան
Տավուշ