Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Լոռի» – «Գանձասար-Կապան» հանդիպումը:
Խաղն ավարտվեց վանաձորյան թիմի 2:1 հաշվով հաղթանակով: «Լոռիից» մեկական անգամ աչքի ընկան Ռուսլան Զաերկոն (16‘) եւ Ջոնել Դեսիրեն (66‘): Կապանյան թիմից գոլի հեղինակ դարձավ Արման Հովհաննիսյանը (22‘):
Այս խաղից հետո «Լոռին» վաստակեց 21 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Գանձասար-Կապանը» 10 միավորով 9-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան