ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր: Սեփականատեր Սարգիս Ամիրյանը վարչապետին ներկայացրեց առողջարանային համալիրի ներդրումային ծրագիրը: Տասը տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն դոլար և վերակառուցել համալիրի բոլոր ինը մասնաշենքերը: Սարգիս Ամիրյանը նշեց, որ այս պահին բուժական մասնաշենքը գործում է:
Ժամանակին համամիութենական նշանակության առողջարանը միակն է Հայաստանում, որ ունի տորֆաբուժության ծառայություն:
Մանրամասները` տեսանյութում