ArmLur.am-ի թղթակիցը խորհրդարանից հայտնում է, որ նոյեմբերի 1-ին ԱԺ-ում քննարկում է անցկացվելու Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով:
Ներկայացուցիչներ կլինեն Եվրոպայից, որոնք կփորձեն ԱԺ-ի երեք հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներին բացատրել կոնվենցիայի դրույթները:
Տեղի է ունենալու խորհրդատվական նիստ՝ համատեղ Մարդու իրավունքների, Արտաքին հարաբերությունների և Պետաիրավական հարցերի հանձնաժողովների հետ: