Պետական մակարդակով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խնդիրներ չկան։ Այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ «Խնդիրներ կան այս կամ այն մարդկանց մակարդակով, որոնք եղել են իշխանության մեջ, հիմա չկան։ Խնդիրներ են եղել բիզնեսում, խնդիրներ կան հայկական սփյուռքում, որոնք ՌԴ-ում են»,- նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: