Նոյեմբերի 11-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հեռանում է պաշտոնից՝որեւէ կերպ չմեկնաբանելով իր հեռացման պատճառները: Աննա Վարդապետյանիհեռանալըմիշարքհարցերառաջ բերեց. ինչո՞ւ պետք է Աննա Վարդապետյանի նման պրոֆեսիոնալ կադրը հեռանար համակարգից՝առանց պարզաբանելու իր հեռանալու պատճառները: Չի բացառվում, որ ՀՀ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հեռանալը կապված լինիիրհորշուրջ իրավապահ համակարգում տեղի ունեցած գործընթացների հետ:
Այսպիսով, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել,ըստորի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա` պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերեւույթ ապօրինի ներգործության միջոցներ՝վարչականշրջանումգործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:
Մասնավորապես, նշված տարիներին Ավան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողոգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներին պարտադրել է գումարներ փոխանցել նաեւ նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին եւ ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը: Հակառակ դեպքում նա սպառնացել է չտրամադրել շինարարության իրականացման թույլտվություն:
Այդկերպ 2013թ. Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում անհատական 2 տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներից մեկին պարտադրվել է «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել շուրջ 600.000, մյուսին՝ 50 հազարՀՀդրամ: Մեկ այլ դեպքում 2013-2014թթ.-ի ընթացքում Երեւան քաղաքի Ավան 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ապօրինի շինությունը օրինականացնելու եւնոր շինանարարության կատարման թույտվություն տալու համար քաղաքացուն պարտադրվել է բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 1.500.000 ՀՀ դրամ:
Արդյունքում, տվյալ պաշտոնատար անձի կողմիցիր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետեւանքով քաղաքացիներին պատճառվել է գույքային էական վնաս, ինչպես նաեւ այդ գործողությունների հետեւանքով հեղինակազրկվել է պետության բարի համբավը:
Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, իրավապահները պարզել են, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հայրն է` Կարեն Վարդապետյանը: Իրավապահները սկսել են քննություն, եւ մի շարք աձինք Աննա Վարդապետյանի հայրիկի դեմ ցումունք են տվել: Արդյունքում, նախաքննական մարմինը հարցաքննության է կանչել նաեւ Կարեն Վարդապետյանին, սակայն վերջինս ասել է, որ այդ ամենի հետ կապ չունի եւ նման բան չի արել: Ինչեւէ, իրավապահները քննություն են իրականացնում, մեզ հայտնի դարձավ, որդեռեւս Աննա Վարդապետյանի հայրը կարգավիճակ չունի, իսկքննությունը շարունակվում է:
Միգուցե այս հանգամանքով էր պայմանավորված, որ նախկին փոխնախարարը դիմում գրեց, որ հետագայում այլ շահարկումներ չլինեն, թե,իբր, նաօգնում է հորը խուսափել ենթադրյալ պատասխանատվությունից: Իսկ դստեր շրջապատում, մերտեղեկություններով, նրան վստահեցնում են, որհորն առնչվող այդ քրեական գործը «փուչիկ» է: Արդարադատության նախկին փոխնախարարն առայժմ լռում է:
Քնար Մանուկյան