Armenian text to speach

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և նավահանգիստներին․ ՌԻԱ Նովոստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և նավահանգիստներին։ Այս մասին, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարվածների հետևանքով Խարկովի մարզում խոցվել է Կոչետոկի էլեկտրական ենթակայանը։

Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզում գտնվող մի շարք օբյեկտների։ Մասնավորապես՝ Վիլկովո բնակավայրի նավահանգստին, որը, ըստ ռուսական կողմի, օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար բեռների տեղափոխման նպատակով, Չեռնոմորսկում վառելիքաքսուքային նյութերի պահեստներին և նավի, ինչպես նաև Օդեսայից հարավ՝ Սև ծովում գտնվող ռազմական արտադրանքով բեռնված չոր բեռնատար նավի։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ հարվածները կուժեղացվեն՝ ի պատասխան Վլադիմիր Զելենսկու՝ նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումներն ակտիվացնելու սպառնալիքի։

Անի Վարդանյան




Լրահոս