Նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործի հետ կապված փաստաբանը նոր մանրամասներ կներկայացնի:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը:
Անդրադարձ կլինի ինչպես Սիրիայում ծավալված վերջին դրամատիկ դեպքերին, թուրքական ներխուժմանը, այնպես էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ընթացիկ զարգացումներին: Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի վրա:
Հիշեցնենք` ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ արգելափակել է Սենատում շրջանառության մեջ դրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը այն բանից հետո, երբ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
***
նոյեմբերի 15-ին, ժամը 12.00-ին ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ հետբացթղումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Թեման՝ «ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները և ցուցանիշները» Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
****
Նոյեմբերի 15-ին, ժ.16:00, Հայ-չինական բարեկամության դպրոցում (Սարկավագի 14) տեղի կունենա ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան չինարենի ուսուցիչների և ուսանողների պարգևների հանձնման արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը և ՀՀ բարձրաստիճան հյուրեր:
***
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի մամուլի ասուլիսը՝
Չեխիա, ՈՒկրաինա եւ Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ: