ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նոր կոչ արեց քաղաքացիներին. «նախագիծը հեղափոխանակ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հորդորեց պետական բյուջեին վերաբերվել այնպես, ինչպես իրենց ընտանեկան բյուջեին: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

Վարչապետը հեղափոխական է համարում 2020թ. պետական բյուջեի նախագիծը:

«Առաջին՝ արդյոք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է: 2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը:

Հիմա, 2020թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35%:

Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ: 2020թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են ուղիղ 135.1%-ով: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- ասաց Փաշինյանը:




Լրահոս