Ինչու է ԲՀԿ-ն հրաժարվել «սեւերի ակումբում» մասնակցությունից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ երեկ Երեւանում տեղի ունեցած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի քննարկմանը, ըստ տեղեկությունների, հրավիրված է եղել նաեւ ԲՀԿ-ն, սակայն կուսակցությունը հրաժարվել է մասնակցությունից՝ մտածելով, թե «սեւերի ակումբում» իր հայտնվելը կարող է նոր հարվածի տակ դնել առանց այն էլ բարդ վիճակում հայտնված կուսակցությանը։

«Տեղեկություն չունեմ»,- հրավերի մասին մեր հարցին ի պատասխան ասաց Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նույն պատասխանը տվեց։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ կունենա տեղեկություն։ Աբովյանն ասաց, որ չգիտի։ Առաջարկեցինք ճշտել «վերեւների» հետ, ըստ էության, հրաժարվեց՝ ասելով, թե դա է իր պատասխանը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս