ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա Գյումրվա կատակ էր․ ԲՀԿ-ն՝ Վարդան Ղուկասյանի եւ օրենքով գողերի դեմ պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Արտյոմ Ծառուկյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամկետ թոշակի ուղարկելու նախագծին եւ քրեական ենթամշակույթը քրեականացնելուն։ Հարց հնչեց՝ արդյոք ԲՀԿ-ի ներսում կան պատգամավորներ, ում դեմ այս օրենքով պետք է պայքարեն։

Իվետա Տոնոյանը նշեց, թե ՍԴ-ի հարցով քննարկում չի եղել եւ նա ներկայացրեց իր անձնական տեսակետը, որի համաձայն իր համար զարմանալի է այդպիսի հապճեպությունը։ Անդրադառնալով քրեական ենթամշակույթի վերաբերյալ հարցին՝ Տոնոյանը նշեց․

«Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն այս օրենքը ծայրից ծայր խնդրահարույց է։ Կան բազմաթիվ խնդիրներ, ինչ է նշանակում ասենք քրեական աշխարհում կարգավիճակի չափում։ Մենք մտահոգություններ ունենք իրավական խոցելիության հետ կապված», — նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս