«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը դժվար թե առաջադրվի նախագահի թեկնածու, թեև ավելի վաղ նման ցանկություն հայտնել էր:
Պատճառն այն է, որ Մայիլյանը նախնական պայմանավորվածություն ուներ այլ քաղաքական ուժերի և գործիչների հետ, որ իր առաջադրման պարագայում նրանք պաշտպանելու են իր թեկնածությունը, ձևավորվելու է հասարակական-քաղաքական համախմբում: Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ նման համախմբում տեղի չունեցավ, իսկ
Մայիլյանը չի ցանկանում լինել մի կուսակցության թեկնածու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: