ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, թե երբ կկայանա Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը:
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին հարկի դահլիճում, հասցեն` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
Հիշեցնեմ, որ 19758 ք/մ մակերեսով շենք-շինությունները, 1.38 հա հողամասը, ինչպես նաև 3257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7 526 457 800 ՀՀ դրամ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 520-628 կամ դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ Տիգրան Մեծի 4 հասցեով, ինչպես նաև անցնել ներքոնշյալ հղումով:
https://www.stateproperty.am/function/realsale