Beeline-ը երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության երկարաձգման մասին: 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերըմինչև 2020 թվականի մարտի 15-ը հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման:
«Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ինտերնետը դարձել է մարդկանց միջև կապի հաստատման ամենապահանջված ծառայությունը։Եվ զարմանալի չէ, որ «Անսահմանափակ Ինտերնետ» գրավիչ առաջարկը շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց մեր բաժանորդների կողմից։ Beeline-ը երկարաձգում է առաջարկի ժամկետները՝բաժանորդներին տրամադրելով ավելի շատ հնարավորություններ», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Ծառայությունը նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։ Նորացված պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս