Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ խորհրդի նիստից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, այդ օրը նաեւ առաջարկ է եղել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը շարունակել նիստի հենց առաջին օրը՝ երեկ, սակայն քննարկումը տեղափոխվել է դեկտեմբերի 5-ին: Եվ, մեր տեղեկություններով, պատճառը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային գրաֆիկը, քանի որ նա եւ կառավարության մյուս անդամները եւս պետք է մասնակցեն քննարկումներին:
Վարչապետն ասել է` քննարկումները հետաձգեն, որպեսզի ինքը գա եւ անձամբ պատասխանի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քննադատությանը, ինչպես նախորդ քննարկմանը պատասխանել է ԲՀԿ-ին: Եվ նախարարներին եւս հրահանգվել է ներկա լինել նիստին:
Հավելենք, որ երեկ ՀՀ վարչապետն Արարատի մարզում է եղել: