ՖՈՏՈ. ԲՀԿ-ականն ու ՀՀԿ-ականը. ովքեր են ծեծի ենթարկել պատգամավորի ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը քիչ առաջ իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին իր գրառումը դարձել է հաշիվ պարզելու, ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանին սատարողները ծեծի են ենթարկել իր ընկերոջը, նրա միջոցով սպառնացել են նաև իրեն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանական խմբակցության պատգամավորի մատնանշած Շեկոն Գարիկ Օզունյանն է, որը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածու:

Իսկ ահա նրա հետ եղած մյուս անձը Կարապետ Պողոսյանն է, որն էլ եղել է ՀՀԿ-ի թեկնածու, իսկ այժմ «Ադեկվատ»-ի թիմի անդամ է:

Մենք նաեւ տեղեկացանք, որ պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ բռնության ենթարկված ընկերը քաղաքական ասպարեզում հայտնի չէ. թերեւս հայտնի է միայն պատգամավորի ընկերը լինելով:




Լրահոս