Բացառիկ մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման գործով․ Ֆրանսիայից մարդիկ կգան՝ հարցաքննության․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված` օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում: Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան` հարցաքննության: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որեւէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս