Դանակով կտրել են Լևոն Երանոսյանի մեքենայի արգելակման խողովակները :
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Նադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ հունիսի 2-ին ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ Լևոն Երանոսյանին պատկանող գույքը ՝ «Գազել» մակնիշի 2011լհաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասելու դիտավորությամբ դանակով կտրել է մեքենայի արգելակման համակարգի ռետինե խողովակները այդ կերպ ցանկանալով Լ. Երանոսյանին պատճառել խոշոր չափի՝ 1.300.000 ՀՀ դրամի գույքային վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունը մինչև վերջ հասցնել, քանի որ Լ. Երանոսյանի որդին՝ Հ. Երանոսյանը վարելով նշված մեքենան, զգալով մեքենայի անսարքությունը պահեստային արգելակի միջոցով կանգնեցրել է մեքենան խուսափելով հնարավոր վթարից և դրանից բխող վրահաս գույքային վնասից: