«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է` քննարկվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հարցը, որը բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել իրեն ավագանու կազմից հետ կանչելու վերաբերյալ, կամ, ընդհանրապես, գուցե փակվել է ետ կանչելու թեման: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումների փուլում են, իր կարծիքով` երկուշաբթի օրը ամեն ինչ կհստակեցվի: Իսկ դիտարկմանը` արդյոք այս ամենը կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա հնարավոր ճնշումների հետեւանք է, Խաժակյանը նշեց.
«Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի եւ մեզ ընտրողի, մեր՝ սոցիալական հենարան հանդիսացող ընտրողի տեսակետը: Որեւէ այլ մեկը չի կարող ճնշել, առավել եւս պարոն Մարուքյանը միշտ իմ գործունեության թիկունքում է եղել եւ որեւէ կերպ չէր կարող ինձ կաշկանդել, ուստի այդ խոսակցությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։