Երեկ ՀՀ ոստիկանություն հայտնեց, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին է բերման ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։ Նրանց մեքենաներում հայտնաբերել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։ ArmLur.am-ը հայտնել էր, որ խոսքը Արտյոմ Հարությունովի՝ Արտյոմ Կանևսկոյի մասին է:
Ի՞նչ է ցանկանում իր այս քայլով ապացուցել իրավապահ համակարգը՝ դժվար է ասել, քանի որ փաստ է մեկ բան՝առաջին անգամ չէ, որ Արտյոմ Կանեւսկոյը եւ իր թիկնազորը բերման են ենթարկվում ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվում է զենք-զինամթերք, սակայն ժամեր անց նրանք հայտնվում են ազատության մեջ :
Խոսենք փաստերով…
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: