ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 20-27-ը գտնվելու է արձակուրդում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա օգտագործելու է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: Թորոսյանի՝ արձակուրդում գտնվելու օրերին նրան կփոխարինի առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: