ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգամ ամենափոքր գործը քննելիս մի՛ մտածեք, որ այդ խնդիրը կարևոր չէ. Արմեն Սարգսյանը՝ նորանշանակ դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից կախված չէ, բայց դուք կարևոր ներդրում եք ունենալու, որովհետև քաղաքացիների համար դատարանը վերացական չէ: Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք»,- ասել է նա:

Նախագահ Սարգսյանը նորանշանակ դատավորներին հորդորել է մշտապես հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու օրենքներին. «Անգամ ամենափոքր, գուցե՝ թվացյալ ոչ այնքան կարևոր գործը քննելիս մի՛ մտածեք, որ այդ խնդիրը կարևոր չէ: Քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ իրոք արդար լուծում է տրվել՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»:




Լրահոս