«Դալմա Գարդեն» մոլում հունվարի 9-ին արտակարգ իրավիճակ էր: Բանն այն է, որներսում աշխատակիցները շենքի շարժ էին նկատել, ինչի համար բոլոր աշխատակիցները եւ ներսում գտնվող անձինք տարհանվել էին: Երկար ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո այն հերքվեց:
Պաշտոնապես տեղեկություն հաղորդվեց, թե տանիքում օդափոխիչ սարքի սխալ տեղադրման պատճառով է նման դող զգացվել:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրականում շենքը կառուցվել է շինարարական նորմերիկոպիտ խախտումներով, ինչի համար էլ նման ցնցում է եղել: Ավելին, մեր տեղեկություններով՝ մոլի սեփականատեր Սամվել Կարապետյանը «դրսից» մասնագետներ է հրավիրել, որպեսզի պարզեն՝ արդյոք ինչն է խնդիրը, ու պարզվել է, որ իսկապես սխալ ձեւով է կառուցվել շինությունը, խաբել են սեփականատիրոջը, ինչի պատճառով էլ նման շարժ է զգացվել, որի հետեւանքը կարող է լինել շենքի փլուզումը:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝մոլի շինարարական հիմքերն այնքան թույլ են, որ հունվարի 9-ի ցնցումն առաջացել է այն բանից հետո, երբ ինչ-որ խանութ-սրահում շատ հաճախորդներ են մուտք գործել հայտարարված ակցիայի պատճառով:
Լուրեր կան՝ Ս. Կարապետյանը զայրացած հրահանգել է փակել «Դալմա Գարդեն» մոլը,մինչեւ առաջացած խնդիրները վերանան,եւշենքն ամբողջությամբ ամրացվի։ Ի Դեպ, տեղեկացանք, որ առաջիկայում նման փլուզման վտանգ ունեն Երեւանի «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնը, «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը։
Առեւտրի կենտրոնի աշխատակիցների շրջանում տեղեկություն է շրջանառվում, թե այդ շարժը եղել է այն բանից հետո երբ սկսել են շենքի տանիքում լողավազան կառուցել: Սակայն իրականում այլ իրավիճակ է։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ ստուգումներ են իրականացրել «Դալմա Գարդեն» մոլում ու շինարարական նորմերի ինչ խախտումներ են հայտաբերել, որն իրենց պարտականությունն է։
-Պարո՛ն Շահբազյան, Դուք պարզե՞լ եք, թե, ի վերջո, հունվարի 9-ին ինչու Երեւանի «Դալմա Գարդեն» մոլ առեւտրային կենտրոնի շենքում ցնցում նկատվեց, ինչի՞ հետեւանք էր դա:
-Անկեղծ ասած, այդտեղ տեսչական գործառույթ չկա, քանի որօբյեկտը ավարտված օբյեկտ է, ԱԻՆ-ի սեյսմիկ ծառայությունը ուսումնասիրություն իրականացրել է ու ինֆորմացիա է տվել, որ դա վերեւի դողոցն է:
-Բայց Ձեր ղեկավարած տեսչության գործառույթների մեջ է մտնում շինարարությունները հսկելը, որն այս պարագայում կատարվել է կոպիտ խախտումներով, Դուք՝որպես տեսչության ղեկավար, պարզե՞լ եք, թե ովքեր են այդ թույլտվությունըտվել, որ այսօր առեւտրի կենտրոնի ղեկավարությունը հայտնվել է նման տհաճ իրավիճակում:
-Հիմա տեսչական մարմինը հրդեհային անվտանգության միջտարածությունների մասով տալիս է նախագծին եզրակացություն, ինչպես նաեւ աշխատանքի ավարտական շրջանակներում մենք քաղաքաշինական օբյեկտ, որպես այդպիսին, ընդունում ենք շինությունը: Այս օբյեկտը շուտ է հանձնվել, մենք գործառույթ չենքունեցել, տեսչական մարմինը գործառույթ չիունեցել:
-Արտակարգ իրավիճակ է գրանցվել մի տարածքում, որը, Դուք արդեն նշեցիք, հանձնվել է Ձեր վերահսկողության տակ, չե՞ք փորձել հասկանալ՝ովքեր են այդ շինթույլտվությունները տրամադրել, ինչպես է կառուցվել շենքը, որ նման իրավիճակ է գրանցվել: Տեղեկություններ կան, որ այդ թույլտվությունների փաստաթղթերը ընդամենը ժամանակին վաճառվել են, ուորեւէ նորմ չի պահպանվել կամ ստուգվել:
-Տեղեկություն չունենք, ես նոր հանձնարարական եմ տվել, բայց նման տեղեկատվություն չունեմ: Մենք ավարտված օբյեկտի հետ կապված այլ գործառույթ չունենք:
-Բայց չե՞ք ուսումնասիրել՝ ովքեր են այն մեղավորները,որոնք նման թույլտվություն են տվել:
-Նախկինում թույլտվություն տրվել է քաղաքապետարանի կողմից, ընդունել է նախկին քաղաքաշինության տեսչությունը: Մենք ընթացիկ աշխատանքում գործ ունենք, սա ավարտված օբյեկտ է:
-Տեղեկություններ կան, որ նման փլուզման վտանգ կա նաեւ Երեւանի «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում, «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում:
-«Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից հետո մենք սեյսմիկ եզրակացություն ենք պահանջել, որը դրական եզրակացություն է տվել, որթույլ ենքտվել նաեւ աշխատանքներ իրականացնել: Մյուս առումով մենք տեղեկություն չունենք, ուսումնասիրություններ են կատարվել, տրվել են հանձնարարականներ, որից 2020 թվականի ծրագրում կնայենք: Մի անգամ մտել ուսումնասիրություններ ենք արել, տրվել է հստակ կարգադրագրեր, պետք է խախտումները վերացնեն, որից հետո մենք կմտնենք՝ հասկանալու համար՝ վերացրել են, թե ոչ: Կնայենք՝ ընթացիկ ինչ է եղել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ